«Եվրոպական ինտեգրման հետ կապված պարտավորությունների կատարում» ցուցանիշի գծով «6» հնարավոր միավորից SIGMA-ն Հայաստանի կառավարությանը շնորհել է «0». Արտակ Քյուրումյան

Ֆինանսավորման և կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի ֆեյսբուքյան գրառումը ԵՄ-ին ինտեգրման ջատագովների համար լուր կա։ Լուրը դեռ 2025թ դեկտեմբերի 5-ին էր հրապարակվել։ Ենթադրում էի, որ ԵՄ ինտեգրման կողմնակիցներն այն կօգտագործեն, ՀՀ կառավարության գործունեությունն եվրաինտեգրման տեսակետից բնութագրելու համար, սակայն, հերթական անգամ պարզ դարձավ, որ կամ միջազգային գործընկերների զեկույցները չեն կարդում (ով էդքան կարդալու զահլա ունի), կամ ․․․ … Read more

Մեծ պատասխանատվությամբ և որդիական սիրով ստանձնեցի խաչքավորի ծառայությունը. Էդմոն Մարուքյան

Հունվար 06,2026 22:02 ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ Այսօր Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում, կատարվեց ջրօրհնեքի կարգը, որի ժամանակ մեծ պատասխանատվությամբ և որդիական սիրով ստանձնեցի խաչքավորի ծառայությունը։ Շնորհակալ եմ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին և թեմի հոգևորականներին՝ այս պատասխանատու ընտրության համար։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ … Read more

Բոլորի աչքի առջև, իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ խոչընդոտվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը և ծեսի կատարումը․ Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր՝ հունվարի 6-ին, Արագածոտնի մարզպետարանի և Թալինի համայնքապետարանի աշխատակիցները Ոստիկանության ծառայողների աջակցությամբ խոչընդոտեցին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցու քահանա Տեր Հայկին մատուցել Սուրբ և Անմահ Պատարագ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հայտնության Տոնի առիթով: Բոլորի աչքի առջև, իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ խոչընդոտվել է Հայ … Read more

Եկեղեցու շուրջ այս ողջ պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց դրեց իշխող ուժում անհատականությունների իսպառ բացակայության հանգամանքը. Տիգրան Գրիգորյան

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը Եկեղեցու շուրջ այս ողջ պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց դրեց իշխող ուժում անհատականությունների իսպառ բացակայության հանգամանքը։ Մարդիկ, որոնք տասնամյակներով ակտիվիստ էին, քաղհասարակության և անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչ դառնալուց հետո վերածվել են գորշ ու առանց agency-ի զանգվածի, որը  քաղաքականությամբ զբաղվելու իմիտացիա է անում։ Իհարկե, որոշ մարդիկ ֆեյսսեյվինգի համար փորձում … Read more

Դուք մենակ եք, մենակ եք, մենակ եք. Ալեքսան Ալեքսանյան

«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակից՝ գրելով՝ «Դուք մենակ եք, մենակ եք, մենակ եք »: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց երթով գնացին Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Փաշինյանը՝ այսօր ուխտերթ են անցկացնում։

Եկեղեցին չի կարող լինել իշխանական ճաշակների սպասարկու, իսկ հավատը՝ վարչարարության առարկա. Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատավոր ժողովուրդը տոնում են Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության լուսավոր տոնը։ Սա հավատքի, ճշմարտության և հոգևոր արժանապատվության տոն է, որի խորհուրդը չի կարող և չպետք է խեղաթյուրվի քաղաքական բեմադրություններով, որոնց ականատեսն ենք լինում պարբերաբար: Եկեղեցին … Read more

Հոգևորականների մուտքը Եկեղեցի կամ այնտեղ պատարագի անցկացմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Իշխանության զոռբայությամբ, Թալինի Եկեղեցում կարգալույծ եղածի կողմից անցկացվող միջոցառումը պատարագ չի կարող համարվել, իսկ հոգևորականների մուտքը Եկեղեցի կամ այնտեղ պատարագի անցկացմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է: Ըստ այդմ` տեղի իշխանությունների խմբակը, Թալինի եկեղեցում գտնվող ոստիկաները, գործում են օրենքից դուրս: Իշխանության կողմից նախաձեռնվող միջոցառումը, որը … Read more

Մենք չենք կարող այցելել մեր բանտարկված ընկերներին, բայց ես լիահույս եմ, որ այսօր՝ բաժակներ բարձրացնելիս, կդիմենք աղոթքով առ Աստված՝ խնդրելով ազատություն բոլոր հայ ռազմագերիների համար. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը «Բանտում էի, և ինձ այցի եկաք…» Հիսուսի այս խոսքերը մեջբերված են Մատթեոսի Ավետարանում։ Ցավոք, մեզնից և ոչ ոք այսօր հնարավորություն չունի այցելելու ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, ովքեր զրկված են Սուրբ Ծննդյան լուսավոր տոնը նշելու հնարավորությունից։ Վստահ եմ՝ մենք՝ նրանց օգնել ցանկացողներս, շատ-շատ ենք։ Սակայն, ցավոք, … Read more

Սուրբ Ծնունդը պարզապես մեծ տոն չէ։ Այն նաև հնարավորություն է՝ տրված մեզ խորհելու, զգալու և գիտակցելու համար. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր, երբ մենք նշում ենք Սուրբ Ծնունդը, կցանկանայի հիշեցնել Հիսուս Քրիստոսի խոսքերը. «Ամեն թագավորություն, որ ինքն իր մեջ բաժան-բաժան է լինում, կործանվում է, և ամեն քաղաք կամ ընտանիք, որ ինքն իր մեջ բաժանված է, կանգուն չի մնում»։ Վերջին տարիներին այս խոսքերը, առավել քան երբևէ, … Read more

Սուրեն Պապիկյանը «գերազանցիկի» պես մաս է կազմում փաշինյանական կեղծ պատարագների մասսովկան ապահովող շրջիկ թատերախմբին. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավաոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Այսօր երեկոյան Սուրբ Ծննդյան ճրագալույցի Սուրբ Պատարագին մարդաշատ էր ևս ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդությանը փոխանցված Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Նրանց թվում ինչպես միշտ շատ էին զինծառայողները։ Սակայն բարձրագույն հրամանատարական կազմը չկար։ Չկար նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ավելի ճիշտ՝ երբեք ոտք չի դրել ՀՀ պաշտպանության նախարարությանը … Read more