Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց

Երեւանի քրեական ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Կարապետյանի որոշմամբ, Ազգային ժողովի  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը  2 ամսով կալանավորվեց։ Կալանավորման օրը հաշվում է հուլիսի 8-ից, սահմանափակվել է նաեւ տեսակցությունները։ «Որոշումը բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան։ Ակնկալում ենք, որ վերաքննիչը արդարադատություն կիրականացնի ու մեր բողոքը կբավարարվի»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Արթուր Սարգսյանի պաշտպան Սմբատ Մինասյանը։ Դատարանը գտել է, որ … Read more

Արթուր Սարգսյանի պաշտպանական թիմը միջնորդել է դատարանին խափանման այլ միջոց կիրառել

Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի քննությունն ավարտվել է։ Դատավոր Արտակ Կարապետյանը առանձին սենյակ է մտել՝ որոշում կայացնելու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորի պաշտպան Սմբատ Մինասյանը։ Ենթադրվում է, որ որոշումը կհրապարակվի մոտ 3 ժամից։ Նշենք, որ Երեւանի քրեական ընդհանուր իրավասության դատարանի Ավանի ու Նոր Նորքի նստավայրում ժամը 11-ից սկսվել է «Հայաստան» խմբակցության … Read more

Էդգար Ղազարյանին հայհոյած փաստաբանը չի ներկայացել Փաստաբանների պալատում կարգապահական հանձնաժողովի նիստին

Երեկ ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել կարգապահական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում պետք է քննարկվեր նաեւ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դիմումը՝ փաստաբան Սմբատ Մինասյանին պատասխանատվության ենթարկելու՝ արդեն իսկ հարուցված կարգապահական վարույթի գործով հարցը: Սմբատ Մինասյանը նիստին չի ներկայացել: Էդգար Ղազարյանը միջնորդություն է ներկայացրել իրեն լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու հնարավորություն ընձեռելու համար: Հանձնաժողովը միջնորդությունը բավարարել է: Հաջորդ … Read more