Հայաստանի հետ սահմանի բացումն Իգդիրը կարող է միջազգային լոգիստիկ կենտրոն դարձնել. թուրքական մամուլ

Ermenihaber. Թուրքական «Igdirhaber» կայքում հրապարակվել է Ռուֆաթ Գյուրելի՝ «Իգդիրի վերելքը սահմանների բացման դեպքում» հոդվածը։ Հեղինակը նշում է, որ Հայաստանի հետ Ալիջան սահմանային անցակետի հնարավոր բացումը, Իգդիրի օդանավակայանի միջազգային կարգավիճակ ստանալը և Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղու կառուցումը կարող են քաղաքը դարձնել միջազգային լոգիստիկ կենտրոն։ Հոդվածում առանձնահատուկ շեշտվում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հնարավոր գործարկումը, որը, ըստ հեղինակի, կխթանի … Read more

«Ես հույս ունեմ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ տեղի կունենան»․ Նիկոլ Փաշինյան

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը շատ կարեւոր է, եւ զարգացումներ կան այդտեղ։ Վաղուց հասունացած է, որ իրադարձություններ տեղի ունենան։ Ես հույս ունեմ, որ այդ իրադարձությունները տեղի կունենան եւ դեռեւս 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածություններն առնվազն իրականություն կդառնան»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ հայկական կողմը Ախուրիկի ու Մարգարայի հատվածում գործողություններ է իրականացնում, որ հնարավոր … Read more

«Սպասում ենք, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցով զարգացում կլինի, բայց այդ հարցը կապված է Ալիեւի դիրքորոշումների հետ»․ Բագրատ էստուկյան

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացում, ի՞նչ տեղեկություններ կան այս օրերին Թուրքիայում։ Թուրքական մամուլը գրել էր, թե Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Այդ համատեքստում երկու երկրների միջև կարևոր … Read more