Գերատեսչությունից հայտարարել են, որ Հայաստանի կողմից իրականացվող ոչ բավարար վերահսկողությունը խաթարում է երկրի բուսասանիտարական հավաստագրման համակարգի նկատմամբ վստահությունը։
«Հայաստանի բույսերի կարանտինի և պաշտպանության ծառայության աշխատանքի անարդյունավետությունը վտանգի տակ է դնում Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների բուսասանիտարական անվտանգությունը», — ընդգծել են Ռոսսելխոզնադզորում։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ից ուժի մեջ է մտնում Հայաստանից ներմուծվող ամբողջ կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ներմուծման արգելքը, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով դրա տարանցման արգելքը դեպի Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետություններ։