Ռոսսելխոզնադզորը հայտարարել է Հայաստանից բանջարեղենի և մրգերի մատակարարումների հետ կապված խնդիրների մասին

«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից մատակարարումների հետ կապված խնդիրներ է արձանագրում ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղեններ ու մրգերի գծով։ Ասս մասին «Վեստիի» եթերում հայտարարել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ «Հարցն այն է, որ մենք խնդիրներ ունենք ոչ միայն ծաղիկների, այլ նաև բանջարեղենի և մրգերի հետ։ Հայաստանից արտադրանքի մատակարարման խնդիրները վերաբերում են ոչ միայն ծաղիկներին, այլև բանջարեղենին և մրգերին։ … Read more

Ռոսսելխոզնադզորը ծաղիկների ներկրման սահմանափակման մասին նամակ է հղել ՀՀ գերատեսչությանը

Ռոսսելխոզնադզորը ծաղիկների մատակարարումների սահմանափակման մասին նամակ է ուղարկել Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին: Այս մասին լրագրողներին հայտնել են գերատեսչությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ իր գերատեսչությունը Ռոսսելխոզնադզորից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել Ռուսաստան հայկական ծաղկային արտադրանքի ներկրման սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ: «Նշված նամակը պաշտոնապես ուղարկվել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության … Read more

Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը

2026 թվականի մայիսի 22-ից «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծման վրա։ Սահմանափակումները կգործեն մինչև ջերմոցային տնտեսությունների ստուգման ավարտը և դրանց արդյունքների վերլուծությունը: Որոշումն ընդունվել է բուսասանիտարական անվտանգության ապահովման և Ռուսաստանի արտահանման ներուժի պահպանման նպատակով։ Ըստ աղբյուրի՝ չնայած ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքներին՝ կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերը շարունակվում են: Գերատեսչության տվյալներով ՝ … Read more

Ռոսսելխոզնադզորը կանցկացնի ստուգումներ հայկական մի շարք ձեռնարկություններում

«Ռոսսելխոզնադզորը», Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ բանակցությունների արդյունքներով, տեսչական ստուգումներ կիրականացնի հայկական որոշ ձեռնարկություններում. հայտնել է գերատեսչությունը: Այս մասին գրում է Tert.am-ը է: Այդ թվում, հայկական կողմի խնդրանքով, «Ռոսսելխոզնադզորը» տեսչական ստուգումներ կանցկացնի այն ձեռնարկություններում, որոնցից մատակարարումները դեպի Ռուսաստան կասեցվել էին՝ ենթադրաբար եվրոպական ծագման կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածանքով։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ … Read more