Ռոման Երիցյանն ահազանգում է՝ 14 տարեկան արցախցի երեխայի ոստիկանները խոշտանգել են

16 Հունվարի, 2026 Փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել է, որ 14 տարեկան արցախցի երեխայի են խոշտանգել. «Շատ զազրելի երևույթ է տեղի ունեցել 14-տարեկան արցախցի երեխայի նկատմամբ։ 14-տարեկան երեխան  կասկածվել է  ինչ-որ հանցագործության կատարման մեջ (հետագայում պարզվել է, այդ արարքը հանցագործություն չէ)։ Երբ շքամուտքից  դուրս գալիս  է եղել, 3 — 4 ոստիկաններ հարձակվել  են նրա վրա, բիրտ ուժ կիրառելով, … Read more

Տպավորություն է, որ արցախցիների քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծում. փաստաբան

«Այնպիսի տպավորություն է, որ արցախցիների քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծում»,- նշել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ «Խոչընդոտներն արտահայտվում են փաստաթղթավորման հարցում նոտարների կողմից ձևական թերություններ հայտնաբերելով, կայքում էլեկտրոնային հերթագրումը խափանելով, ՔԿԱԳ մարմինների կողմից ցուցաբերվող անտարբերությամբ և այլն։ Հասկանում եմ, որ ընտրությունների եք նախապատրաստվում, բայց կողմնորոշվեք վերջապես․ ձեզ պե՞տք է արցախցիների քաղաքացիության ընդունումը, թե՝ … Read more

Արցախցիների նկատմամբ գործված անարդարության վրա աչք փակողը և բարոյական կապիտուլյացիայի գնացողը հերոս չէ․ փաստաբան

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․ «Աշոտ Դանիելյանը ոչ միայն իրավունք ուներ, այլև պարտավոր էր այս անձին զրկել «Արցախի հերոս» կոչումից։ Արցախի ժողովրդի ցավը արհամարհողը, արցախցիների նկատմամբ գործված անարդարության վրա աչք փակողը և բարոյական կապիտուլյացիայի գնացողը հերոս չէ։«Արցախի հերոս» կոչումը սրբություն է, ոչ թե պարգև՝ խղճի վաճառքի դիմաց»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության … Read more

«Արցախի իրավական համակարգում չկա որեւէ իրավական ակտ, համաձայն որի՝ Արցախի Հանրապետությունը լուծարված է»․ դատարանը Շահրամանյանի հայցի հիման վրա որոշում կկայացնի

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն այսօր ավարտել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցի քննությունն ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության եւ պատասխանատու այլ անձանց։ Այս գործով վճիռը կհրապարակվի գրավոր ընթացակարգով՝ 15 աշխատանքային օր հետո։ Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանի անունից դիմում էր ներկայացվել դատարան՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» … Read more