Փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել է, որ 14 տարեկան արցախցի երեխայի են խոշտանգել.
«Շատ զազրելի երևույթ է տեղի ունեցել 14-տարեկան արցախցի երեխայի նկատմամբ։ 14-տարեկան երեխան կասկածվել է ինչ-որ հանցագործության կատարման մեջ (հետագայում պարզվել է, այդ արարքը հանցագործություն չէ)։ Երբ շքամուտքից դուրս գալիս է եղել, 3 — 4 ոստիկաններ հարձակվել են նրա վրա, բիրտ ուժ կիրառելով, սպառնալիքներով, հայոյելով, այդ թվում՝ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով՝ տեղափոխել են ոստիկանության բաժանմունք»։