Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար

Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Ռազմական գործողությունները կդադարեցվեն։ ՌԴ ԶՈւ-ն համարժեք կարձագանքի Ուկրաինայի կողմից հրադադարի ցանկացած խախտման։ Զանգվածային հարված կհասցվի Կիևի կենտրոնին, եթե Ուկրաինան փորձի խափանել Հաղթանակի օրը։

Մայիսի 8-ին և 9-ին կհայտարարվի հրադադար՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի կապակցությամբ. ՌԴ ՊՆ

Մայիսի 8-ին և 9-ին հայտարարվում է հրադադար՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի Հաղթանակի տոնակատարության: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ ▪️ՌԴ զինված ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տոնական միջոցառումների անվտանգությունն ապահովելու համար։▪️Հրադադարի հայտարարության կապակցությամբ Ռուսաստանը ակնկալում է, որ ուկրաինական կողմը կհետևի իր օրինակին։▪️ՌԴ ՊՆ-ն ուշադրություն է հրավիրել Կիևի ռեժիմի ղեկավարի՝ Երևանում արված հայտարարության … Read more

Մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի շարասյան. ՌԴ ՊՆ

Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի շարասյան, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Միևնույն ժամանակ, շքերթին կմասնակցեն ինքնաթիռներ, հավելել է նախարարությունը։ Առանց ռազմական տեխնիկայի նախորդ անգամ Մոսկվայում Հաղթանակի շքերթը անցկացվել էր 2007 թվականին։

Ղրիմում ԱՆ-26-ի կործանման հետևանքով 29 մարդ է զոհվել – Live News

29 մարդ է զոհվել Ղրիմում ԱՆ-26-ի կործանման հետևանքով, հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։ Որոնողափրկարարական խումբը հայտնաբերել է ԱՆ-26 ինքնաթիռի կործանման վայրը։ Դեպքի վայրից ստացված զեկույցի համաձայն՝ անձնակազմի վեց անդամները և ինքնաթիռում գտնվող 23 ուղևորները զոհվել են, հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։ Նշվում է, որ աղետի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է: Ինքնաթիռի հետ կապը կորել է Ղրիմի վրայով պլանային թռիչք կատարելիս: Սա վերջին տարիներին Ռուսաստանում ԱՆ-26-ի … Read more

ՌԴ մարզերի երկնքում ուկրաինական 92 անօդաչու են ոչնչացվել. ՌԴ ՊՆ

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ համակարգերը ինքնաթիռատիպ ուկրաինական 92 անօդաչու են որսացել և ոչնչացրել. 31 ԱԹՍ` Բելգորոդի մարզի վրա, 29-ը` Սարատովի մարզի, 25-ը` Վորոնեժի, 3-ական` Բրյանսկի և Տամբովի, 1-ը` Կուրսկի»,- ասվում է հաղորդագրության մեջ։