Իսրայելի ռազմաoդային nւժերը hարվածել են իրանական Շիրազի նավթաքիմիական համալիրին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել իրանական Շիրազի նավթաքիմիական համալիրին։ Այս մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ այդ հարվածը հասցվել է ապրիլի 6-ին՝ Իրանի ուղղությամբ իրականացված հերթական լայնամասշտաբ ավիահարձակման ժամանակ։ Իսրայելացի զինվորականների տվյալներով՝ այդ գործարանում արտադրվում էր ազոտական թթու, որը պայթուցիկ նյութերի պատրաստման կարևոր բաղադրիչ է։ Իսրայելական կողմի վարկածով՝ Շիրազի ձեռնարկությունը … Read more

ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչներից մեկը շարժվում է դեպի Իրան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչներից մեկը շարժվում է դեպի Իրան։ Միայն արտաքին կախոցների վրա երևում են առնվազն 10 միավոր AGM-158 JASSM հեռահար թևավոր հրթիռներ, իսկ ներքին սպառազինության խցում կարող են գտնվել ևս 8 նման հրթիռներ։ «Հենակետ» վերլուծական կենտրոն

Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են միաժամանակյա լայնածավալ հարվածների ալիք Բեյրութի և Թեհրանի ուղղությամբ (տեսանյութ)

«Հենակետ» վերլուծական կենտրոնը գրում է. «Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են միաժամանակյա լայնածավալ հարվածների ալիք Բեյրութի և Թեհրանի ուղղությամբ։ Հաղորդվում է, որ իսրայելական ավիացիան հարվածներ է հասցնում Թեհրանում գտնվող ռազմական արդյունաբերական օբյեկտներին, ինչպես նաև Իրանի կենտրոնական հատվածում տեղակայված հրթիռային ենթակառուցվածքներին»։

Իսրայելական հարվածից Լիբանանում զոհեր են գրանցվել

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային Լիբանանի Յանուհ բնակավայրում գտնվող մի մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք