Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են միաժամանակյա լայնածավալ հարվածների ալիք Բեյրութի և Թեհրանի ուղղությամբ (տեսանյութ)
«Հենակետ» վերլուծական կենտրոնը գրում է. «Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են միաժամանակյա լայնածավալ հարվածների ալիք Բեյրութի և Թեհրանի ուղղությամբ։ Հաղորդվում է, որ իսրայելական ավիացիան հարվածներ է հասցնում Թեհրանում գտնվող ռազմական արդյունաբերական օբյեկտներին, ինչպես նաև Իրանի կենտրոնական հատվածում տեղակայված հրթիռային ենթակառուցվածքներին»։