
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել իրանական Շիրազի նավթաքիմիական համալիրին։ Այս մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ այդ հարվածը հասցվել է ապրիլի 6-ին՝ Իրանի ուղղությամբ իրականացված հերթական լայնամասշտաբ ավիահարձակման ժամանակ։ Իսրայելացի զինվորականների տվյալներով՝ այդ գործարանում արտադրվում էր ազոտական թթու, որը պայթուցիկ նյութերի պատրաստման կարևոր բաղադրիչ է։
Իսրայելական կողմի վարկածով՝ Շիրազի ձեռնարկությունը մնացած վերջին օբյեկտներից մեկն է, որտեղ արտադրվում են պայթուցիկ նյութերի համար կրիտիկական նշանակություն ունեցող քիմիական բաղադրիչներ և բալիստիկ հրթիռների արտադրության համար անհրաժեշտ այլ նյութեր։