Աբսուրդային, անհիմն, բայց սպասելի․ միջազգային մամուլի անդրադարձը Ռուբեն Վարդանյանի դատավճռին

Բաքվի ռազմական դատարանը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ 57-ամյա Վարդանյանը ռուսաստանաբնակ միլիարդատեր էր, որը հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից՝ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը գլխավորելու համար։ Նա ձերբակալվել էր Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից պատերազմից հետո։ Պետական մեղադրողը խնդրել էր ցմահ ազատազրկում Վարդանյանի համար․ գրում է BBC-ն։ Ինչպես նշվում է, 2022 թվականի … Read more

Դատապարտվել է ոչ միայն Ռուբենը, դատավճիռը հայ ժողովրդի նկատմամբ է կայացվել․ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը

Քիչ առաջ Բաքվի դատարանում ընթերցվեց Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Բարերարի ընտանիքը դատավճռի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր իմացանք, որ Ռուբեն Վարդանյանը՝ սիրելի ամուսին, հայր, եղբայր և պապ, դատապարտվել է քսան տարվա ազատազրկման։ Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սրասափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի։ Դեռևս 874 … Read more

Բաքուն Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Բաքուն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Ավելի վաղ դատարանը գնացել էր խորհրդակցության՝ վերջնական որոշում կայացնելու․ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշենք, որ Ադրբեջանը 2023-ի սեպտեմբերի 27-ին առևանգել էր Ռուբեն Վարդանյանին Արցախի Հակարիի կամուրջը անցնելիս։Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և … Read more

Օդում կախված է ոչ միայն գերիների հարցը, այլև ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանցիների դուրս գալը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է Բաքվի բանտերում պահվող գերիների խնդրին ու դրա մասին Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը։ Նա նշել է, որ Ադրբեջանի հայտարարությունը ցույց տվեց՝ ԱՄՆ փոխնախագահ Ջ․ Դ․ Վենսը ֆորմալ առումով է բարձրաձայնել թեման, որպեսզի  «խնամքով շրջանցեն» այն։ «Ադրբեջանի ղեկավարն ըստ էության ցույց տվեց, որ այդ թեման … Read more

Հայ գերիները «նացիստ» չեն, իսկ Փաշինյանի լռությունը համակրանք է Ալիևի ցինիկ հայտարարություններին․ Թանդիլյան

Երբ Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին համեմատում է ֆաշիստների ու նացիստ հանցագործների հետ, դա պարզապես հռետորաբանություն չէ, այլ մարդկային արժանապատվության դեմ ուղղված բացահայտ ատելության խոսք, որը նպատակ ունի արդարացնել բռնությունը, խոշտանգումները, ապօրինի բանտարկությունները և մի ամբողջ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները․ գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։ Նա շեշտել է, որ … Read more

Շարունակելու ենք աշխատել գերիների ազատ արձակման համար․ Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ գերիներին ներում շնորհելը բացառելու հայտարարությանը։ «Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի բոլոր գերիներին ազատենք, այդ աշխատանքը կշարունակենք։ Բոլոր հնարավոր ձևաչափերով մինչև հիմա աշխատելու ենք և կշարունակենք աշխատել»,–ասել է Գրիգորյանը։ Նա նշել է, որ գերիների հարցն իրենք բարձրացնում են ոչ միայն հանդիպումների ժամանակ, այլև տարբեր ֆորմատներով։ … Read more

Փաշինյանն օգնել է Ալիևին մաքրվել ագրեսիվ պատերազմից, ռազմական հանցանքներից․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության  մասին Ալիևի՝ Մյուխնխենում արված հայտարարությանը․ Հայրապետյանն իր ֆեյսբուքի էջում գրել է․ «Իմ կողմից կասեմ հետևյալը. եթե ՀՀ-ում լիներ պետական շահը սպասարկող, այլ ոչ թե Ալիևին գործընկեր իշխանություն, կասեր, եթե այդքան ապացույցներ ունես, էլ ինչո՞ւ ես «Խաղաղության պայմանագրում» դրույթ մտցրել միջազգային հայցերի հետքաշման մասին, դե գնա ապացուցի միջազգային … Read more

Ալիևը խոսել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության մասին

Մյունխենում՝ France 24-ին տված հարցազրույցում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսը բարձրացրել է Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցը։ «Ես ներկայացրեցի Ադրբեջանի դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ, և դրանով ամեն ինչ ավարտվեց…»,-հայտարարել է Ալիևը։ Նա պնդել է, թե նրանք «անջատողականներ են», որոնք «ապօրինի գործել են» միջազգային հանրության, այդ թվում՝ Հայաստանի … Read more

Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը․ «Ազատություն»

Ջեյ Դի Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը, Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպումից հետո հայտնել է ԱՄՆ փոխնախագահի մամուլի խոսնակը․ հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Նախագահ Ալիևը և փոխնախագահ Վենսը քննարկել են նախագահ Թրամփի՝ Հայաստանում և Ադրբեջանում խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը։ Նրանք կենտրոնացել են առևտրի և բարգավաճման, տեխնոլոգիաների և դիվանագիտական կապերի վրա, նաև … Read more

Այդ հարցն, անշուշտ, կքննարկվի Բաքվում․ Վենսը՝ հայ գերիների մասին

Այդ հարցն, անշուշտ, կքննարկվի Բաքվում․ «Զվարթնոց» օդանավակայանում Բաքու մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Հարցին՝ արդյոք Ադրբեջան այցի ընթացքում Վենսը կքննարկի նաև Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը, Վենսն ասել է․ «Այդ հարցն, անշուշտ, կքննարկվի։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ վարչապետ Փաշինյանի, և՛ նախագահ Ալիևի հետ։ Ես … Read more