Գոգավանի անցակետում կասեցվել է ՌԴ-ից 205 գլուխ անհայտ ծագման ցլիկների մուտքը Հայաստան

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գոգավան-Պրիվոլնոյե բաժնի տեսուչների զգոնության շնորհիվ՝ Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել և կասեցվել է անհայտ ծագման կենդանի կենդանիների մուտքը Հայաստանի Հանրապետություն: Տեղափոխվող կենդանիների խմբաքանակի ուղեկցող փաստաթղթերի՝ մասնավորապես անասնաբուժական հավաստագրերի, ուսումնասիրությունը կասկած է հարուցել, որ դրանք կեղծված են. Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հաստատել է, կառույցի կողմից ցլիկների տվյալ խմբաքանակի … Read more