Սանկտ Պետերբուրգից Բաքու թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել – Live News

Սանկտ Պետերբուրգից Բաքու թռչող AZAL ավիաընկերության ինքնաթիռը երեկ երեկոյան արտակարգ վայրէջք է կատարել Պուլկովո օդանավակայանում։ Այս մասին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունը։ Վերադարձի որոշումը կայացվել է վայրէջքի մեխանիզմի անսարքության պատճառով, հայտնել է ընկերությունը։ Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը մի փոքր դուրս է եկել թռիչքուղուց։ Ինքնաթիռում եղել է 155 ուղևոր, տուժածներ չկան։