Տանկային վարժանքների ընթացքում ՊՆ սպա է մահացել․ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հունիսի 10-ին ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվում է նախաքննություն։

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Բաղրամյան զորամարզադաշտում երեկ սպա է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել տանկային վարժանքների ընթացքում։

Leave a Comment