Նա շատ ավելի լավն է, քան Յամալը․ Բարսելոնայի նախկին նախագահ — Armsport.am

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը Լամին Յամալին այս պահին «կապտանարնագույնների» լավագույն խաղացող չի համարում։ «Յամալը լավագույնը կլինի աշխարհում՝ ապագայում կլինի, բայց ոչ հիմա։ Այս պահին ես կասեի, որ Պեդրին է լավագույնը։ Նա շատ ավելի ուժեղ է և ավելի կայուն, քան Յամալը հիմա»,– Solo para Cules-ի հետ զրույցում ասել է Գասպարը, որը կատալոնական ակումբի նախագահն էր … Read more

Յամալը առաջատարը չէ․ Give Me Sport-ը ներկայացրել է 2026-ի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների վարկանիշային աղյուսակը

Give Me Sport պորտալի վերլուծաբանները առաջին անգամ ներկայացրել են 2026 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների վարկանիշային աղյուսակը։ Ցուցակը գլխավորում է «Ռեալ Մադրիդի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապենը, որը ներկայումս Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն է։ Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը։ Երրորդը Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարրի Քեյնն է։ 2025 թվականի «Ոսկե … Read more

Transfermarkt-ը թարմացրել է Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկը — Armsport.am

Հայտնի Transfermarkt կայքը հրապարակել է Լա Լիգայի ֆուտբոլիստների շուկայական արժեքների թարմացված ցանկը: Ըստ տվյալների՝ առաջնության ամենաթանկ խաղացողը շարունակում է մնալ «Բարսելոնայի» 18-ամյա վինգեր Լամին Յամալը՝ 200 մլն եվրո արժեքով: Երկրորդ տեղը կիսում են Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Ջուդ Բելինգհեմն ու Կիլիան Մբապեն, որոնցից յուրաքանչյուրի շուկայական արժեքը կազմում է 180 մլն եվրո: Transfermarkt-ի վարկածով Լա Լիգայի ամենաթանկ … Read more

Ինձ համար Պեդրին Հարի Փոթեր է․ Էնրիկեն՝ Բարսելոնայի կիսապաշտպանի մասին — Armsport.am

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի մասին՝ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրի հանդիպումից առաջ, որում նրա թիմը կմրցի Լա Լիգայի գործող չեմպիոնի հետ: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Բարսելոնայում՝ «Օլիմպիկ Լյուիս Կոմպանիս» մարզադաշտում: «Կարծում եմ՝ Պեդրին ինձ շատ լավ է ճանաչում: Ինձ համար Պեդրին Հարի Փոթեր է: Հուսով եմ՝ վաղը … Read more

Արտահոսք է եղել․ լրագրող Պաբլո Խիրալտ հայտնել է Ոսկե գնդակի ապագա հաղթողի անունը

Արգենտինացի հայտնի լրագրող Պաբլո Խիրալտը հայտնել է, որ 2025 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել «Բարսելոնայի» 18-ամյա իսպանացի հարձակվող Լամինե Յամալը, որը հավաքել է 805 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Լավագույն եռյակը եզրափակել է ՊՍԺ-ի մեկ այլ խաղացող՝ Վիտինյան՝ 643 միավորով։ Լավագույն տասնյակում են նաև … Read more

Պեդրին ներկա չի գտնվի Ոսկե գնդակի մրցանակաբաշխությանը․ հայտնի է պատճառը — Armsport.am

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին բաց կթողնի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։ 22-ամյա ֆուտբոլիստը 30 թեկնածուների թվում էր, սակայն չի մասնակցի Փարիզում կայանալիք միջոցառմանը։ Իսպանական Sport պարբերականի տվյալներով՝ սա խաղացողի և ակումբի համատեղ որոշումն է։ Իսպանացին ցանկանում է խուսափել ճանապարհորդությունից և ուժերը վերականգնել խիտ խաղային գրաֆիկի պայմաններում։ Կիսապաշտպանը, ամենայն հավանականությամբ, արդեն գիտի, որ չի նվաճի մրցանակը։ «Բարսելոնայի» «Ոսկե … Read more

Նա ամենադժվար մրցակիցն է եղել, որին ես երբևէ հանդիպել եմ․ Պեդրի — Armsport.am

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին նշել է իր կարիերայի ամենադժվար մրցակցին, որի դեմ երբևէ խաղացել է։ «Ամենադժվար մրցակիցը, որին ես երբևէ հանդիպել եմ, Վիրջիլ վան Դայկն է։ Նա հեռուստացույցով հսկայական տեսք ունի, բայց խաղադաշտում նա ավելի մեծ և ուժեղ է։ Ես վերջերս խաղացել եմ նրա դեմ ազգային հավաքականի կազմում։ Նա շատ դժվար պաշտպան է, որի նույնիսկ … Read more

Ֆիգուն հայտնել է, թե Ռեալն ու Բարսան որ ֆուտբոլիստներով կարող էին փոխանակվել

Պորտուգալիայի հավաքականի, «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն կիսվել է իր կարծիքով, թե «Բարսելոնայի» որ խաղացողը կարող էր ուժեղացնել «Ռեալը»: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը։  Պորտուգալացու համոզմամբ՝ կատալոնական ակումբի կիսապաշտպան Պեդրին կարող էր զգալիորեն ուժեղացնել «արքայական ակումբը»: Իսկ «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, Ֆիգուի կարծիքով, կատարյալ համալրում կլիներ «Բարսելոնայի» կազմի համար: Պեդրին «Լաս-Պալմասի» սան … Read more

Չուամենիի դրվագում մրցավարը չտեսավ ձեռքով խաղ, իսկ Բալդեի դրվագում տեսավ․ Պեդրի

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին մեկնաբանել է Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի երկրորդ տուրում «Լևանտեի» դեմ արտագնա խաղում թիմի դեմ նշանակված 11 մետրանոցը։ Առաջին խաղակեսի վերջում մրցավարը դրվագի տեսակրկնություը դիտելուց հետո 11 մետրանոց հարված նշանակեց կատալոնացիների դարպասին։ «Անկեղծ ասած, ես չեմ հասկանում ձեռքով խաղի կանոնը։ Օրինակ՝ անցյալ մրցաշրջանում «Մոնժուիկում» Օրելյեն Չուամենիի ձեռքով խաղը մաքուր էր, մինչդեռ այս … Read more

Պեդրին նշել է Մադրիդի Ռեալի երկու լավագույն խաղացողներին — Armsport.am

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին ընտրել է Մադրիդի «Ռեալի» կազմում խաղացող երկու լավագույն խաղացողներին։ «Երբ Կիլիան Մբապեն գնդակով մեջ է և մնում է մեկը մեկի դեմ, նրան շատ դժվար է կանգնեցնել։ Եվ նաև Ջուդ Բելինգհեմը՝ նա համատեղում է ֆիզիկական ուժն ու տեխնիկական կարողությունները, ինչը նրա դեմ խաղալը շատ դժվար է դարձնում»,- Պեդրի խոսքերն է մեջբերում sport.ua-ն։ … Read more