Հրշեջ-փրկարարները մարել են Պուշկինի փողոցում բռնկված հրդեհը

Հունվարի 19-ին, ժամը 09։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկի 1-ին հարկում գտնվող խանութ-սրահի արտաքին պատին այրվում է գովազդային պաստառ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են շենքի առաջին հարկում գտնվող խանութ-սրահի պատին ամրացված … Read more

Իսպանիայում գնացքները դուրս են եկել ռելսերից․ կան զոհեր

Իսպանիայում արագընթաց գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի, հայտնում է COPE ռադիոկայանը։Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհի մասին։ «Զոհերի թիվը հասել է 39-ի», – ասվում է ռադիոկայանի հայտարարության մեջ։ RTVE-ի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել հունվարի 18-ին, ժամը 19:40-ի սահմաններում, երբ Մալագայից Մադրիդ մեկնող, 317 ուղևոր տեղափոխող գնացքը գծերից դուրս է … Read more

Գոշ գյուղի սկզբնամասում բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը. կա տուժած

Հունվարի 18-ին, ժամը 15։10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշավանք վանական համալիրի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գոշ գյուղի սկզբնամասում բախվել են «Opel» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է … Read more

Պակիստանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Պակիստանի հարավում գտնվող Քարաչի քաղաքի Gul Plaza առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ 20 մարդ, հաղորդում է Dawn թերթը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ Հրդեհը բռնկվել է քաղաքի խիտ բնակեցված թաղամասում գտնվող առևտրի կենտրոնի առաջին հարկում։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ հունվարի 18-ի առավոտյան հրդեհը 30%-ով մարվել էր։ Դեպքի վայրում աշխատում է քսան հրշեջ … Read more

Ավստրիայում ձնահոսքի հետևանքով ութ դահուկորդ է մահացել

Ավստրիայի լեռնային շրջաններում տեղի ունեցած երեք ձնահոսքի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ։ Այս մասին հայտնել է APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը և արտակարգ ծառայություններին։ Նրանց տվյալներով՝ առաջին միջադեպը տեղի է ունեցել Շտիրիա նահանգի Պուստերվալդ համայնքի մոտակայքում, որի հետևանքով զոհվել են Չեխիայից եկած երեք լեռնադահուկային զբոսաշրջիկներ։ Եվս երկու միջադեպ տեղի է ունեցել Զալցբուրգ նահանգում։ … Read more

Թեղուտ գյուղում հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz»-ում

Հունվարի 18-ին, ժամը 02։31-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Թեղուտ բնակավայրի պուրակին հարակից «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։34-ին, մարվել՝ 04։09-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Երևանում բախվել են «Kia»-ն, «Toyota»-ն, «BMW»-ն, «Ford»-ը և «GAZel»-ը. կան տուժածներ

Հունվարի 17-ին, ժամը 22։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Kia», … Read more

Կոմիտասի պողոտայում բախվել են «BYD»-ն ու «BMW»-ն. վերջինը հայտնվել է մայթին՝ բախվելով խանութի ապակե պատուհանին

Հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Գևորգ Մ.-ի վարած «BMW» մակնիշի և 38-ամյա Հայկ Ս.-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Իսկ հարվածի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել գազոնի … Read more

Փրկարար ծառայությունը՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած վթարի մասին

Հունվարի 17-ին՝ ժամը 12։35-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ բնակավայրի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «GAZel» և «UAZ» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները «UAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և … Read more

Երևանի Ջրաշեն թաղամասում այրվել է վագոն-տնակ

Հունվարի 17-ին` ժամը 09։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է բնակելի վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։12-ին, մարվել՝ 12։12-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 27 քմ։