Մերկասառույցի պատճառով բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ կա 8 վիրավոր․ Shamshyan.com

Հունվար 17,2026 15:25 Այսօր՝ հունվարի 17-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» ու «ԳԱԶ 69» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև «Ծաղկահովիտ» … Read more

Հրդեհ Աբովյան քաղաքում․ տուժածներ չկան

Հունվարի 17-ին՝ ժամը 09։08-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Անմար կրակ» հուշարձանի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքի 5-րդ և 6-րդ հարկերից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օգոստոսի … Read more

Հրդեհ Աբովյան քաղաքում․ հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 30 քաղաքացու

Հունվարի 17-ին, ժամը 09։08-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Անմար կրակ» հուշարձանի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքի 5-րդ և 6-րդ հարկերից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օգոստոսի … Read more

Արագածոտնի մարզում բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը

Այսօր՝ հունվարի 17-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» ու «ԳԱԶ 69» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ … Read more

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը

Հունվարի 16-ին, ժամը 16։03-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշնակ-Կաթնաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները: «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել … Read more

Փրկարարների օպերատիվ և համակարգված աշխատանքը՝ ձնառատ ճանապարհներին

Հունվարի 14-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 16-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ավտոճանապարհներին ձյան պատճառով արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել … Read more

ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին․ կա զոհ

Հունվարի 16-ին, ժամը 10։23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին բախվել … Read more

PTI. Նյու Դելիի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է բեռնախցիկի

Air India-ի A-350 լայնաֆյուզելյաժային ինքնաթիռը վնասել է շարժիչն ուղեբեռի համար նախատեսված կոնտեյներին բախվելով: Դեպքը տեղի է ունեցել Նյու Դելիի Ինդիրա Գանդիի միջազգային օդանավակայանում: Ինչպես հաղորդում է Press Trust of India (PTI)-ը, միջադեպը տեղի է ունեցել խիտ մառախուղի պատճառով վատ տեսանելիության պայմաններում։ A-350-ի երթուղում պատահաբար հայտնված կոնտեյների մնացորդները քաշվել են աշխատող աջ շարժիչի մեջ, ինքնաթիռը, որը … Read more

Երևանի Դավիթ Բեկ փողոցում «Foton» բեռնատարը բախվել է կայանված մի քանի ավտոմեքենայի

Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում «Foton» մակնիշի բեռնատարը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit» մակնիշի, «Hongqi» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով վերջինն էլ բախվել է «Infiniti» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ … Read more

Հրդեհ ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Հունվարի 14-ին, ժամը 21։27-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակի ձորում գտնվող ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։40-ին, մարվել՝ 22։06-ին։ Այրվել է պոլիէթիլենով ծածկված տաղավարը (մոտ 50 քմ)՝ գույքով։ … Read more