Իսպանիայում արագընթաց գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի, հայտնում է COPE ռադիոկայանը։
Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհի մասին։
«Զոհերի թիվը հասել է 39-ի», – ասվում է ռադիոկայանի հայտարարության մեջ։
RTVE-ի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել հունվարի 18-ին, ժամը 19:40-ի սահմաններում, երբ Մալագայից Մադրիդ մեկնող, 317 ուղևոր տեղափոխող գնացքը գծերից դուրս է եկել և սահել հարակից գծերի վրա։ Նույն գծերով երթևեկել է նաև Մադրիդից Ուելվա մեկնող գնացքը, որը նույնպես գծերից դուրս է եկել։