Կոմիտասի պողոտայում բախվել են «BYD»-ն ու «BMW»-ն. վերջինը հայտնվել է մայթին՝ բախվելով խանութի ապակե պատուհանին

Հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Գևորգ Մ.-ի վարած «BMW» մակնիշի և 38-ամյա Հայկ Ս.-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Իսկ հարվածի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել գազոնի վրայով, ապա հետիոտնի համար նախատեսված մայթը ու բախվել խանութներից մեկի ապակե պատուհանին։ Բարեբախտաբար, ապակին չի կոտրվել։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Leave a Comment