Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում․ ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-ն․ կա 9 վիրավոր․ shamshyan.com

Հունվար 03,2026 16:20 Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գարեգին Բ․-ի վարած «Jeep Cherokee» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Կարեն Դ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց … Read more

Արագածոտնում բախվել են օտարերկրացիներ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը և 2 «Opel Zafira»-ները․ կան տուժածներ

Հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 70 կմ հատվածում բախվել են Վրաստանի Հանրապետության քաղաքացի 57-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի, Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Արմեն Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, … Read more

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր

Հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին, «Ադանա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Գևորգ Մ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Բարիս Բ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական … Read more

ABC. Արիզոնայում ուղղաթիռ է վթարի ենթարկվել

Մասնավոր ուղղաթիռ է կործանվել Արիզոնա նահանգի Ֆինիքսի մոտակայքում գտնվող լեռներում։ Այս մասին հայտնել է ABC News-ը։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 2-ին։ Ինքնաթիռում չորս մարդ է եղել, սակայն նրանց վիճակի մասին տեղեկություններ չկան։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները փորձում են հասնել դեպքի վայր։ Հետաքննությունը կգլխավորի Ազգային տրանսպորտային անվտանգության խորհուրդը։

Նորավանք վանական համալիր տանող ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճամփեզրյա թեք հատվածում

Հունվարի 2-ին, ժամը 15։57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհի՝ խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան … Read more

Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հունվարի 2-ին, ժամը 12։04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ-ին բախվել են «Opel» … Read more

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Շվեյցարիայի հանգստավայրերից մեկում հրդեհի ժամանակ կյանքը կորցրածների ընտանիքներին

Հունվար 02,2026 13:24 «Մենք խորին ցավակցություն ենք հայտնում հունվարի 1-ին Կրան Մոնտանայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի ժամանակ կյանքը կորցրածների ընտանիքներին և սիրելիներին։ Մաղթում ենք վիրավորներին արագ ապաքինում և մեր համերաշխությունն ենք հայտնում այս վշտի պահին», – նշված է X-ում ՀՀ ԱԳՆ-ի էջում։ Հիշեցնենք՝ հունվարի 1-ի առավոտյան Շվեյցարիայի Ալպյան հայտնի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում՝ Կրան Մոնտանայում, ողբերգություն … Read more

«Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց. Shamshyan.com

Shamshyan.com. Դեկտեմբերի 31-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել ընտանիքի 6 անդամների կյանքը: Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից գազից թունավորվելու հետևանքով «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 6 անդամներ։ Պարզվել է, որ … Read more

Շվեյցարիայում Նոր տարվա առաջին ժամերին հրդեհ ու պայթյուն՝ մոտ 40 զոհ, ավելի քան 100 վիրավոր

Հունվարի 1-ի առավոտյան Շվեյցարիայի Ալպյան հայտնի հանգստավայրերից մեկում՝ Crans-Montana-ում, ողբերգություն է տեղի ունեցել։ Ժամը մոտ 1։30-ին «Le Constellation» կրուիզային բարի ներսում մարդաշատ ժամանակ պայթյունի և հրդեհի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, մոտավորապես 40 մարդ է զոհվել և ավելի քան 100 վիրավորվել, որոնց մեծ մասը ծանր վիճակում է գտնվում։ • Հրդեհի բռնկման ճշգրիտ պատճառն ուսումնասիրվում է, սակայն … Read more

Ամստերդամում Ամանորի գիշերն այրվել է 19-րդ դարի եկեղեցի

Ամանորի գիշերը հրդեհի ճարակ է դառել Ամստերդամի կենտրոնում գտնվող Վոնդելկերկ 150-ամյա եկեղեցին։ Հրդեհը բռնկվել է գիշերվա ժամը 1-ի սահմաններում և արագորեն տարածվել։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։ Վոնդելկերկ եկեղեցին կառուցվել է 1872 թվականին։ Այն մեկ դարից ավելի ծառայել է որպես կաթոլիկ եկեղեցի։ Վերջերս շենքն օգտագործվել է արարողակարգային միջոցառումների համար։ Ըստ տվյալների՝ եկեղեցին վերականգնման ենթակա չէ։