ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Շվեյցարիայի հանգստավայրերից մեկում հրդեհի ժամանակ կյանքը կորցրածների ընտանիքներին

Հունվար 02,2026 13:24

«Մենք խորին ցավակցություն ենք հայտնում հունվարի 1-ին Կրան Մոնտանայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի ժամանակ կյանքը կորցրածների ընտանիքներին և սիրելիներին։

Մաղթում ենք վիրավորներին արագ ապաքինում և մեր համերաշխությունն ենք հայտնում այս վշտի պահին», – նշված է X-ում ՀՀ ԱԳՆ-ի էջում։

Հիշեցնենք՝ հունվարի 1-ի առավոտյան Շվեյցարիայի Ալպյան հայտնի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում՝ Կրան Մոնտանայում, ողբերգություն է տեղի ունեցել։ Ժամը մոտ 1։30-ին «Le Constellation» կրուիզային բարի ներսում մարդաշատ ժամանակ պայթյունի և հրդեհի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, մոտավորապես 40 մարդ է զոհվել և ավելի քան 100 վիրավորվել, որոնց մեծ մասը ծանր վիճակում է գտնվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment