Իսրայելը և Միացյալ Նահանգները նոր հարված են հասցրել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բուշերի ատոմակայանի վրա։ Կայանը չի վնասվել, և անձնակազմի շրջանում զոհեր չկան, հաղորդել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը:
Կազմակերպության տվյալներով՝ արկն ընկել է ատոմակայանի տարածքում, սակայն նախնական գնահատականները ցույց են տալիս, որ օբյեկտին վնաս չի հասցվել, և տեխնիկական խափանումների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Իրանի Բուշերի ատոմակայանի էներգաբլոկի մոտակայքում առաջին հարվածը տեղի է ունեցել մարտի 17-ի երեկոյան։ Իրանը միջադեպի մասին տեղեկացրել է ԱԷՄԳ-ին, և դրա ղեկավար Ռաֆայել Գրոսսին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել հակամարտության ընթացքում՝ միջուկային վթարի ռիսկը կանխելու համար: