Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո Air Canada Bombardier CRJ-900 ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենային։ Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի՝ մարտի 23-ի գիշերը, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 23:40-ին։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ երկու մարդ՝ օդաչուն և երկրորդ օդաչուն, զոհվել են, իսկ 13 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։
Ինքնաթիռում մոտ 100 ուղևոր կար։ Նրանք տարհանվել են։