Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է

Ապրիլի 6-ին, ժամը 03։31-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Սևան խճուղու մոտակայքում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի … Read more

Պակիստանում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունխվա նահանգում մարտի 25-ից ի վեր տեղացած ուժեղ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ, վիրավորվել՝ 105-ը։ Այս մասին հայտնել է Geo TV-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։ Մարզային աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ տարածաշրջանի բնակիչները հիմնականում տուժել են հեղեղատարափ անձրևների հետևանքով փլուզված շենքերից։ Ընդհանուր առմամբ վնասվել է 442 տուն, որոնցից 60-ը լիովին ավերվել են։ … Read more

Al Hadath. Իրանի Ահվազի օդանավակայանը երկու անգամ ռմբակոծվել է

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքի միջազգային օդանավակայանը մի քանի ժամվա ընթացքում երկու անգամ ենթարկվել է օդային ռմբակոծության։ Այս մասին հայտնել է «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը։ Ըստ հեռուստաալիքի՝ միջազգային օդանավակայանի շրջակայքում տեղի է ունեցել առնվազն վեց հզոր պայթյուն։ Վնասների կամ հնարավոր զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։

Եղվարդ քաղաքում այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան

Ապրիլի 5-ին, ժամը 15։20-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 16:42-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Ծառայություններ

Ազովի ծովում բեռնատար նավ է խորտակվել

Ազովի ծովում բեռնատար նավի խորտակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ անհետ կորել։ Խերսոնի մարզի նահանգապետ Վլադիմիր Սալդոն այս մասին հայտնել է իր Telegram ալիքում։ «Волго-Балт» դասի նավը, որը տեղափոխում էր ցորեն, խորտակվել է Ազովի ծովում։ Անձնակազմը լքել է նավը և կարողացել հասնել Խերսոնի մարզի ափ։ Ափին հայտնաբերվել է անձնակազմի ինը անդամ, բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ։ … Read more

Արմավիրի մարզում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի

Ապրիլի 4-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Նալբանդյան գյուղում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Կարեն Կ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 76-ամյա Ռադիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության … Read more

Reuters. ԱՄՆ-ում Լաոսի Նոր տարվա տոնակատարության ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ

ԱՄՆ-ի հարավային Լուիզիանա նահանգում Լաոսի Նոր տարին նշող փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, որի հետևանքով 15 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ Գործակալության տվյալներով՝ 15 վիրավորներից 13-ը հոսպիտալացվել են։ «Մենք խորապես վշտացած ենք փառատոնի ժամանակ տեղի ունեցած միջադեպի լուրից», – ասել են կազմակերպիչները՝ հավելելով, որ միջադեպի պատճառով չեղարկվել … Read more

Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրավորներ

Ապրիլի 4-ին, ժամը 22:52-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել կամրջի բետոնե … Read more

Ավստրալիայում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով երկրաշարժ

Ավստրալիայում գրանցվել է 6.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Ադելաիդա քաղաքից մոտավորապես 1253 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ բնակվում է մոտավորապես 1.2 միլիոն մարդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին հաղորդագրություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

Զովունիում բախվել են «Toyota Camry»-ն, «Ssang Yong»-ը և «Lada Priora»-ը

Ապրիլի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Զովունիում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոման Կ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի, Երևանի բնակիչ 63-ամյա Խաժակ Գ․-ի վարած «Ssang Yong» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հովհաննես Ս․-ի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար … Read more