Ազովի ծովում բեռնատար նավ է խորտակվել

Ազովի ծովում բեռնատար նավի խորտակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ անհետ կորել։ Խերսոնի մարզի նահանգապետ Վլադիմիր Սալդոն այս մասին հայտնել է իր Telegram ալիքում։

«Волго-Балт» դասի նավը, որը տեղափոխում էր ցորեն, խորտակվել է Ազովի ծովում։ Անձնակազմը լքել է նավը և կարողացել հասնել Խերսոնի մարզի ափ։ Ափին հայտնաբերվել է անձնակազմի ինը անդամ, բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ։ Մեկ անձ, ծնված 1991 թվականին (ավագ օգնական), մահացել է։ Անձնակազմի մյուս երկու անդամների գտնվելու վայրը դեռևս անհայտ է», – գրել է նա։

Leave a Comment