Պակիստանում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունխվա նահանգում մարտի 25-ից ի վեր տեղացած ուժեղ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ, վիրավորվել՝ 105-ը։ Այս մասին հայտնել է Geo TV-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Մարզային աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ տարածաշրջանի բնակիչները հիմնականում տուժել են հեղեղատարափ անձրևների հետևանքով փլուզված շենքերից։ Ընդհանուր առմամբ վնասվել է 442 տուն, որոնցից 60-ը լիովին ավերվել են։

Գործակալությունը զգուշացրել է, որ ապրիլի 6-ից 9-ը կրկին ուժեղ անձրևներ են սպասվում և խորհուրդ է տվել բնակիչներին խուսափել բնական աղետների առավել հակված տարածքներ այցելելուց, եթե դա բացարձակապես անհրաժեշտ չէ։

Leave a Comment