Reuters. ԱՄՆ-ում Լաոսի Նոր տարվա տոնակատարության ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ

ԱՄՆ-ի հարավային Լուիզիանա նահանգում Լաոսի Նոր տարին նշող փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, որի հետևանքով 15 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Գործակալության տվյալներով՝ 15 վիրավորներից 13-ը հոսպիտալացվել են։

«Մենք խորապես վշտացած ենք փառատոնի ժամանակ տեղի ունեցած միջադեպի լուրից», – ասել են կազմակերպիչները՝ հավելելով, որ միջադեպի պատճառով չեղարկվել են նախկինում նախատեսված միջոցառումները։

Reuters-ի տվյալներով՝ միջադեպից կարճ ժամանակ անց կասկածյալը ձերբակալվել է: Տեղի ունեցածի հնարավոր դրդապատճառը հայտնի չէ:

Leave a Comment