Կիևում անհայտ անձը կրակ է բացել և պատանդներ վերցրել. կան զոհեր և վիրավորներ

Անհայտ զինված անձը կրակ է բացել Կիևի Գոլոսիևսկի շրջանում։ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի խոսքով՝ զինված անձը դուրս է եկել իր տնից և քայլել փողոցով՝ կրակելով մարդկանց վրա՝ առանց որևէ պահանջ ներկայացնելու։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ զինված անձը սպանել է հինգ մարդու և վիրավորել ևս 10-ին։

Այնուհետև զինված անձը պատանդներ է վերցրել սուպերմարկետում։

Կլիմենկոյի խոսքով՝ «նրա հետ բանակցելու փորձերը տևել են մոտ 40 րոպե», բայց զինված անձը չի արձագանքել, և որոշում է կայացվել գրոհել շենքը։ Երբ հատուկ նշանակության ուժերը գրոհել են տարածքը, հարձակվողը կարողացել է  կրակել պատանդներից մեկի վրա և փորձել է դիմադրել, բայց նրան չեզոքացվել է:

Ավելի ուշ, ուկրաինացի քննիչները պարզել են, որ Կիևի բնակիչը նաև հրկիզել է իր բնակարանը, նախքան զենքով փողոց դուրս գալը։ Լրատվամիջոցները հաղորդել են, որ հանցագործը պաշտոնապես գրանցված զենք է ունեցել։ 2025 թվականի դեկտեմբերին կրակողը երկարաձգել է զենք կրելու իր թույլտվությունը՝ ներկայացնելով բժշկական տեղեկանք։

Leave a Comment