Լուիզիանա նահանգի Շրիվպորտ քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ութ երեխա է զոհվել, հայտնում է տեղական ոստիկանությունը։
«Այս պահին մենք գիտենք առնվազն 10 մարդու մասին, որոնց ուղղությամբ կրակոցներ են արձակվել երեկ երեկոյան կենցաղային վեճի ժամանակ։ Նրանցից ութը մահացել են։ Զոհերի տարիքը տատանվում էր մեկից մինչև 14 տարեկան», – լրագրողներին ասել է ոստիկանապետ Ուեյն Սմիթը։
Հրաձգության մեջ կասկածվողը մեքենա է գողացել և փորձել է փախչել դեպքի վայրից, սակայն հետապնդման ժամանակ ոստիկանության աշխատակիցների կրակոցից սպանվել է։