Հրդեհ Նուռնուս բնակավայրում

Մայիսի 15-ին՝ ժամը 15։27-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուսի ամառանոցներում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակավայրի Այգեգործների թաղամասում գտնվող տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 17։26-ին: … Read more

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-ից 15-ը

Բացահայտվել է 196 հանցագործություն, որոնցից 17-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 72 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ խարդախության, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 6 … Read more

Երևանի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում վրաերթի են ենթարկել խաղացող 12-ամյա երեխայի

Երևանի Կոմիտասի պողոտայի բակերից մեկում վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ մայիսի 14-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի 29-ամյա բնակիչ Վահե Գ․-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա Ժ․ Դ․-ին։ Կայքի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և երեխային հետազոտման նպատակով տեղափոխել են «Ուիգմոր … Read more

Կասկադյորական ավտովթար՝ Երևանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Դավթաշեն վարչական շրջանում՝ Գ․ Աղաբաբյան փողոցում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան տարածքում տեղադրված երկաթե սյանը, կոտրել այն, ապա կոտրել ծառի մի հատված և կողաշրջված հայտնվել բնակչի տան մուտքի դիմաց՝ բախվելով պատուհանին ու երկաթե դարպասին։ Ինչպես … Read more

Հնդկաստանում փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը

Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի մի քանի շրջանում տեղի ունեցած ուժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, լրագրողներին հայտնել են նահանգի ոստիկանությունը։ Մարդիկ մահացել են ծառերի ընկնելու, շենքերի փլուզման և կայծակի հարվածների հետևանքով: Տուժած տարածքներում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Նահանգի գլխավոր նախարարը հայտարարել է աղետի զոհերի ընտանիքներին ֆինանսական վճարումներ կատարելու մասին:

Քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 31-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում կոկաին:Մայիսի 11-ին՝ ժամը 18․45-ի սահմաններում, ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, երիտասարդն ու նրա հայրը ձերբակալվեցին Երևանի Վշտունու նրբանցքում և որդու վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Ձերբակալման պահին երիտասարդը մեքենայից նետել էր էլեկտրական ծխախոտ … Read more

Գավառում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Infinity»-ն. վերջինն էլ բախվել է փայտե էլեկտրասյանն ու գազատար խողովակի հենասյանը. կա վիրավոր

Մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Գավառ քաղաքի Միքայելյան փողոցում բախվել են «Infinity» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2121»-ի վարորդը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, իսկ բախման հետևանքով «Infinity»-ն բախվել է փայտե էլեկտրասյանը և գազատար խողովակի երկաթյա հենասյանը։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել … Read more

Ջավախքի Ախալցիխե քաղաքի Սուրբ Նշան հայկական եկեղեցում վանդալիզմի դեպք է արձանագրվել. կպատժվե՞ն արդյոք տաճարը պղծած հանցագործները

Ջավախքի Ախալցիխե քաղաքի Սուրբ Նշան հայկական եկեղեցում վանդալիզմի դեպք է արձանագրվել: Անհայտ մարդկանց կողմից պղծվել են տաճարի բոլոր սրբապատկերները: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Վանդալիզմի դեպքն արձանագրվել է մայիսի 12-ի գիշերը: Եկեղեցու տարածքից անհայտ անձինք դուրս են բերել բոլոր սրբապատկերները և եկեղեցական որոշ գույք՝ տեղափոխելով ոչ հեռու գտնվող աղբանոց և այնտեղ խառնել աղբի … Read more

Հարավային Օսիան մնացել է առանց էլեկտրամատակարարման

Հարավային Օսիայի էլեկտրամատակարարումը դադարեցվել է Հյուսիսային Օսիայում էլեկտրահաղորդման գծի վթարի պատճառով Այս մասին հայտնել են «Էներգորեսուրս-Հարավային Օսեթիա» պետական ​​ձեռնարկությունից։ «Հարավային Օսեթիա էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է. վթարը տեղի է ունեցել Հյուսիսային Օսեթիայի հատվածում: Վթարի պատճառը հետաքննվում է», – նշել է գործակալությունը։ Ռուսաստանից Հարավային Օսիա էլեկտրաէներգիան մատակարարվում է Հյուսիսային Օսեթիայով անցնող էլեկտրահաղորդման գծով: Հանրապետության ավելի քան 50,000 … Read more

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա տուժած

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes», «Mazda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։