Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի մի քանի շրջանում տեղի ունեցած ուժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, լրագրողներին հայտնել են նահանգի ոստիկանությունը։
Մարդիկ մահացել են ծառերի ընկնելու, շենքերի փլուզման և կայծակի հարվածների հետևանքով: Տուժած տարածքներում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Նահանգի գլխավոր նախարարը հայտարարել է աղետի զոհերի ընտանիքներին ֆինանսական վճարումներ կատարելու մասին: