Երևան քաղաքի Գրիբայեդով փողոցի շենքերից մեկում այրվել է բնակարան

Մայիսի 26-ին, ժամը 12։05-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբայեդով փողոցի շենքերից մեկում այրվում է բնակարան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման … Read more

Արագածոտնի մարզում բեռնատարը բախվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ

Մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին, Երնջատափ գյուղի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Տիգրան Տ․-ի վարած կցորդիչով բեռնատարը է Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արման Ա․-ի վարած «Ford» մակնիշի բեռնատարը, որից հետո կցորդիչով բեռնատարի վարորդը դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Արման Ա․-ն … Read more

Արմավիրի մարզում` Ակնալիճում, 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կա վիրավnր

Մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արմավիր-Երևան Մ5 ավտոճանապարհի 10 կմ հատվածում, Ակնալիճ բնակավայրի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Լևոն Մ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել բնակչի հողամասում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է … Read more

Վանաձորում բախվել են «Opel»-ը ու «BMW»-ն

Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 71-ամյա Սերժիկ Ա․-ի վարած «Opel» մակնիշի և 40-ամյա Էռնեստ Մ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդներին տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ովքեր հրաժարվել են հիվանդանոց … Read more

Երևանում «Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրը և բախվել էլեկտրասյանը. կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 25-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմաններում «Jeep» մակնիշի ավտոմեքենան Վաղարշյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրը և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը վրաերթի ենթարկվածներ են եղել և «Jeep»-ի ուղևորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ … Read more

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 470 դեպք, որից 110-ը՝ արտակարգ

Մայիսի 18-ից 24-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 470 դեպք, որից 110-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 49, փլուզման, որոնողափրկարարական՝ 3-ական, քարաթափման, թունավորման՝ 2-ական, տեղատարափ անձրևի, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, օձի հայտնաբերման՝ 20, ինքնասպանության փորձի՝ 7, կեղծ ահազանգի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 52, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 149, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 31, հրդեհի կեղծ կանչի՝ … Read more

Անցած 3 օրում գրանցվել է 27 ավտովթար․ 50 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Մասնավորապես՝ 89 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 36 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 25 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 23-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, 13 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, 8 դեպք՝ թմրանյութի իրացման, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ խուլիգանության, … Read more

Վայքում բախվել են «Mercedes»-ը և «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կա 3 տուժած

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 153 կմ հատվածում՝ Վայք քաղաքի վարչական տարածքում, բախվել են «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը և 2 ուղևոր տարբեր … Read more

ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին

Մայիսի 24-ին` ժամը 18։03-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդն արգելափակվել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, հատուկ … Read more

Ողբերգական ավտովթար՝ Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր-Շաղափ ճանապարհին

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր-Շաղափ ավտոճանապարհին բախվել են «GAZ 3110» և «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության … Read more