Կոտայքի մարզում բախվել են միրգ-բանջարեղենով բարձված «Iveco»-ն և «ԶԻԼ»-ը

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, բախվել են «Iveco» և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Iveco»-ն այնուհետև բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելով հայտնվել կանաչ գազոնում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի … Read more

ՃՏՊ «Տառերի պուրակի» մոտակայքում. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 28-ին՝ ժամը 23։24-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տառերի պուրակի» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները։ Երեք տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները … Read more

Պոմորիեում արջը հարձակվել է տղամարդու վրա

Արխանգելսկի հարավային շրջանի անտառում արջը հարձակվել է տղամարդու վրա։ Տղամարդը վիրահատվել է Կոտլասի կենտրոնական շրջանային հիվանդանոցում և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծանր վիճակում, հայտնել են տարածաշրջանային առողջապահության նախարարությունից։ «Վիրահատությունից հետո հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ներկայումս նա գտնվում է կայուն, ծանր վիճակում», – հայտնել են առողջապահության նախարարությունից։ Տղամարդը ստացել է գլխի և այլ վնասվածքներ: Առողջապահության … Read more

Հրդեհ Շիրակի մարզում – Tsayg

Մայիսի 27-ին՝ ժամը 16:12-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուսանագյուղ բնակավայրում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բնակավայրի 12-րդ փողոցում գտնվող անասնագոմին հարակից տարածքում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։43-ին, մարվել՝ 19։05-ին։ Այրվել է մոտ … Read more

Սևանի թերակղզու խաչմերուկում «Toyota Camry»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ստորգետնյա հետիոտնային անցման աստիճանների վրա

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում՝ թերակղզի տանող ճանապարհի սկզբնամասում, «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ստորգետնյա հետիոտնային անցման աստիճանների վրա՝ բախվելով բետոնե հենապատին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի … Read more

Հրշեջ-փրկարարները մարել են անասնագոմում բռնկված հրդեհը

Մայիսի 27-ին՝ ժամը 16:12-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուսանագյուղ բնակավայրում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բնակավայրի 12-րդ փողոցում գտնվող անասնագոմին հարակից տարածքում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։43-ին, մարվել՝ 19։05-ին։ Այրվել է մոտ … Read more

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «BMW»-ն գլխիվայր հայտնվել է ձորակում

Այսօր՝ մայիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Աշտարակ-Երզնկա ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Աշոտ Ս․-ն տեղում մահացել է, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա … Read more

Կապանում բախվել են «Hongqi»-ը և «Opel Astra»-ն. կա տուժած

Այսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Կապան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 39-ամյա Միհրան Մ․-ի վարած «Hongqi» մակնիշի և 63-ամյա Աշոտ Ք․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է թիթեղյա ցանկապատին, կոտրել այն և մասամբ հայտնվել բնակչի հողամասում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից … Read more

Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Audi»-ն

Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2121» և «Audi» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենանենրի սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։

Աբովյան քաղաքում «Lada Priora»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ մայիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ու մինչ կժամաներ «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, վարորդը քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկված կնոջը։ Դեպքի … Read more