Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 153 կմ հատվածում՝ Վայք քաղաքի վարչական տարածքում, բախվել են «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը և 2 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածների ինքնությունը։