Այսօր՝ մայիսի 25-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմաններում «Jeep» մակնիշի ավտոմեքենան Վաղարշյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրը և բախվել երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը վրաերթի ենթարկվածներ են եղել և «Jeep»-ի ուղևորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և տուժածների ինքնությունը։