Արմավիրի մարզում «Nissan March»-ը բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր

Հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի 42-ամյա Արթուր Ք․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Դեպքի … Read more

«ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում ճոպանուղու ճանապարհին բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. բժիշկներն արձանագրել են «07»-ի վարորդի մահը

Հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Սարալանջային փողոցում դեպի ճոպանուղի տանող հատվածում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, … Read more

Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է

Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած 7.8 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 41-ի, հաղորդում է GMA News-ը։ Քաղաքացիական պաշտպանության գրասենյակի տվյալներով՝ վիրավորվել է ավելի քան 470 մարդ, ևս չորսը անհետ կորած են։ Տեղական իշխանությունները հայտնում են, որ Մինդանաո կղզում վնասվել է մոտ 1900 շենք, այդ թվում՝ դպրոցներ, հիվանդանոցներ և բնակելի շենքեր, որոնցից մոտ 1500-ը լիովին ավերվել են։ … Read more

Երևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն. կա տուժած

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Երևան-Աբովյան խճուղում բախվել են «Mitsubishi» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածի ինքնությունը։

Հնդկաստանի հարավ-արևելքում գտնվող գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել

Հնդկաստանի հարավ-արևելքում գտնվող Անդհրա Պրադեշ նահանգի Վիշախապատնամ քաղաքում գտնվող պողպատաձուլական գործարանի փոխարկիչի արհեստանոցում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն ութ և վիրավորվել մի քանի մարդ: Ըստ The Times of India-ի՝ հրդեհը բռնկվել է հալեցման գործողությունից հետո հալված մետաղով լի շիշը ընկնելուց հետո: Մի քանի աշխատողներ, որոնք այրվածքներ են ստացել մարմնի 70%-ից ավելիի վրա, տեղափոխվել … Read more

Առեղծվածային դեպք՝ Արագածոտնի մարզում. հովիվը անասուններին հայտնաբերել է սատկած

Այսօր՝ հունիսի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Աշտարակի Աղձք բնակավայրի բնակիչ, 50-ամյա Գևորգ Մկրտչյանը, գնալով գյուղին հարակից մոտ 1,5 կմ հեռավորության վրա գտնվող դաշտ, հայտնաբերել է իրեն պատկանող 7 կթու կովերին, 6 ցուլիկին և մեկ երինջին՝ սատկած։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գյուղացիները չեն բացառում անասուններին միտումնավոր թունավորած լինելու վարկածը: … Read more

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 38-ամյա Դերենիկ Հ․-ի վարած «Tata» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, 78-ամյա Աշոտիկ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Գարիկ Մ․-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով  «Opel»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց … Read more

Արագածոտնի մարզում բախվել են «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա տուժած

Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արագածավան գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Միսակ Մ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Սմբատ Խ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Կարինե Ս․-ն մարմնական վնասվածքներով … Read more

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ

Հունիսի 1-ից 7-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 114, ուժեղ քամու, տեղատարափ անձրևի, ուժեղ կարկուտի, երկրաշարժի, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, փլուզման, թունավորման՝ 5-ական, քարաթափման՝ 2, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, վայրի կենդանիների հարձակման՝ 3-ական, օձի հայտնաբերման՝ 92, ինքնասպանության փորձի՝ 11, կեղծ ահազանգի՝ 16, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 48, ինչպես … Read more

Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Մասնավորապես՝ 67 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 26 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 22 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 14 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 10-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության, 9-ական դեպք՝ խարդախության, սառը զենք կրելու, 5 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, 4  դեպք՝ ընտրակաշառք տալու, 3-ական դեպք՝ … Read more