Արմավիրի մարզում «Nissan March»-ը բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր

Հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի 42-ամյա Արթուր Ք․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment