Երևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն. կա տուժած

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Երևան-Աբովյան խճուղում բախվել են «Mitsubishi» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածի ինքնությունը։

Leave a Comment