EFE. Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զnհերի թիվը հասել է 920-ի, ավելի քան 3,300 մարդ վիրավnրվել է

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի։ Այս մասին հայտարարել է երկրի Ազգային ժողովի (խորհրդարանի) խոսնակ Խորխե Ռոդրիգեսը, ըստ EFE-ի։ Նրա տվյալներով՝ վիրավորվել է ավելի քան 3300 մարդ։ Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան ընդմիջումներով գրանցվել են երկու ցնցումներ՝ 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են Յարակույ … Read more

Ի՞նչ իրավիճակ է հայերի շրջանում. մեծ թվով զոհեր Վենեսուելայում ավերիչ երկրաշարժի հետևանքով

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը մարդկային բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել։ Տուժածների թվում կան նաև հայեր։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները: Ինչ իրավիճակ է Վենեսուելայում և ինչ վիճակում է հայ համայնքը մանրամասներ է հայտնել Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Պետրոս եպիսկոպոս Մանուելյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ

Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում Սիսիան-Շաղատ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ Շաղատ բնակավայրի վարչական տարածքում, Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արմեն Դ․-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ … Read more

Ճապոնիայում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Յամանաշի պրեֆեկտուրայում՝ Տոկիոյի մոտակայքում, ուրբաթ ուշ երեկոյան տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ։ Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել։ Երկրի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 22:29-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 16:29-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա:  

Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժած

Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Բարեղամի խաչմերուկում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, … Read more

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-ից 26-ը

Բացահայտվել է 159 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 36 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 16 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 8  դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ … Read more

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 188-ի

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 188-ի, ևս 1520-ը վիրավորվել է, ըստ VTV հեռուստաալիքի եթերում ելույթ ունեցող Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսի։ «Մենք ցավով հայտարարում ենք, որ երկրաշարժի հետևանքով մահացել է 188 վենեսուելացի։ 1520 վիրավոր արդեն տեղափոխվել է հիվանդանոցներ և ներկայումս բուժում է ստանում։ 157 մարդ դեռևս անհետ կորած է համարվում», – ասել է նա։ … Read more

Երևանում 27-ամյա վարորդը «Aicar» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր

Հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Ռուբեն Հ․-ն իր վարած «Aicar» մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում, «Մեդլայն» բժշկական կենտրոնի դիմաց, բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է … Read more

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Volkswagen»-ը

Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են 45-ամյա Գեղամ Ղ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 30-ամյա Էդմոն Կ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Էդմոն Կ․-ն տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Գեղամ Ղ․-ին և ուղևոր, 42-ամյա Անահիտ Գ․-ին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ … Read more