Հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Ռուբեն Հ․-ն իր վարած «Aicar» մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում, «Մեդլայն» բժշկական կենտրոնի դիմաց, բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է սթափ։