Ահաբեկչության կանխում՝ Ռուսաստանում․ պլանավորվում էր երկաթուղային կամուրջ պայթեցնել

Ռուսաստանի հատուկ ծառայությունները չեզոքացրել են ահաբեկչի, որը պատրաստվում էր երկաթուղային կամուրջ պայթեցնել Սարատովի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։ Ձերբակալության ժամանակ դիվերսանտը ոչնչացվել է։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 11 կգ քաշով պայթուցիկ, «Մակարով» տեսակի ատրճանակ և ռազմամթերք:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ջրի տակ պայթեցրել է Ղրիմի կամրջի մի հատվածը. տեսանյութ

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, օգտագործելով  ավելի քան 1 տոննա պայթուցիկ նյութ, ջրի տակ պայթեցրել է Ղրիմի կամրջի մի հատվածը։ Այժմ կառույցը գտնվում է վթարային վիճակում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։ Նշվում է, որ գործողությունը ծրագրվել է մի քանի ամիս։ Մասնավորապես, Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալներն ականապատել են կամրջրի հենարանները։ Արդյունքում, այսօր՝ հունիսի 3-ին, առանց քաղաքացիական բնակչության … Read more