ՌԴ նախագահը Չինաստան կմեկնի – Yerevan Today

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են, և շուտով պաշտոնական հայտարարություն կարվի՝ Պեկինի հետ համաձայնեցմամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պուտինի Չինաստան այցի օրակարգը ներառում է երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը։

Չինաստանի նախագահը դիտարկում է ամերիկյան նավթի գնման հնարավորությունը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը դիտարկում է ամերիկյան նավթի գնման հնարավորությունը։ «Նրանք իրենց նավթի մեծ մասը՝ մոտ 40%-ը, ստանում են այս տարածաշրջանից», – ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Իրանը։ «Նրանք համաձայնել են, նրանք ցանկանում են նավթ գնել ԱՄՆ-ից», – հավելել է ԱՄՆ նախագահը։

Պուտինի մեկօրյա այցը Պեկին սպասվում է հաջորդ շաբաթվա վերջին – Live News

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկօրյա այցը Պեկին սպասվում է հաջորդ շաբաթվա վերջին՝ մայիսի 20-ին: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Պարբերականի աղբյուրների խոսքով՝ Պուտինի այցը Չինաստան Մոսկվայի և Պեկինի սովորական շփումների մի մասն է, ուստի ՌԴ նախագահի ժամանման պատվին շքերթ կամ հանդիսավոր ընդունելություն չի սպասվում։ Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար … Read more

Չինաստանը պատրաստ է հարյուրավոր միլիարդավոր դոլարներ ներդնել ամերիկյան ընկերություններում. Թրամփ

Ավարտվեց ԱՄՆ նախագահի այցը Չինաստան։ Գլխավոր հայտարարությունները ԱՄՆ նախագահի Չինաստան այցից: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի ղեկավարի հետ բանակցությունների արդյունքներով կողմերը կնքել են «ֆանտաստիկ» առևտրային համաձայնագրեր։ Xi Jinping-ը Թրամփի ներկայիս պետական այցը Չինաստան անվանել է պատմական և նշանակալի։ Չինաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության են հասել կայուն առևտրային հարաբերությունների պահպանման և բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցում, … Read more

ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները համակարծիք են, որ Իրանը չի կարող միջnւկային զենք ունենալ. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը համաձայնության են եկել այն հարցում, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  «Երկու կողմերն էլ համակարծիք, որ Իրանը երբեք չպետք է տիրապետի միջուկային զենքի»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սպիտակ տանը նաև նշել են, որ կողմերը համաձայն են, … Read more

ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները համաձայնության են եկել՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը համաձայնության են եկել այն հարցում, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։ «Երկու կողմերը համաձայնել են, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սպիտակ տանը նաև նշել են, որ կողմերը համակարծիք են, որ «Հորմուզի նեղուցը … Read more

Թրամփը եռօրյա պետական ​​այցով ժամանել է Պեկին – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եռօրյա պետական ​​այցով ժամանել է Պեկին: Վերջին ինը տարվա ընթացքում սա ամերիկացի առաջնորդի առաջին այցն է Չինաստան, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Թրամփի ինքնաթիռը չորեքշաբթի երեկոյան վայրէջք է կատարել Պեկինի միջազգային օդանավակայանում։ Թրամփի պետական ​​այցը Չինաստան տեղի կունենա մայիսի 13-ից 15-ը, որի ընթացքում նա կայցելի միայն Պեկին. չինական այլ քաղաքներ այցելությունների մասին … Read more

Չինաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները բանակցություններ են սկսել Պեկինում

Չինաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Վան Ին և Աբբաս Արաղչին բանակցություններ են սկսել Պեկինում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը։ Խորհրդակցությունների մանրամասները չեն հաղորդվում։

Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը

Չինաստանի ԱԳ նախարարը հաստատել է Իրանի ինքնիշխանության աջակցությունը և կոչ արել դադարեցնել պատերազմը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ղեկավարող պաշտոնյան հանդիպման ընթացքում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ բարձր է գնահատել Իրանի ժողովրդի դիմացկունությունն ու դիմադրությունը ագրեսիային դիմակայելու հարցում, ինչպես նաև ընդգծել է Իրանի բարի կամքն ու պատասխանատու դիրքորոշումը, հատկապես դիվանագիտական կարգավորման և տարածաշրջանում լարվածության սրման … Read more

Իրանը տրամադրված է հետագայում ևս ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ

Իրանը տրամադրված է հետագայում ևս ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Երկու երկրներն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են և շատ կարևոր դեր են խաղում միջազգային ու տարածաշրջանային հարթակներում տեղի ունեցող իրադարձություններում։ Բնականաբար, մենք լրջորեն տրամադրված ենք շարունակել ամրապնդել հարաբերությունները այդ երկրների հետ», … Read more