Չինաստանի նախագահը դիտարկում է ամերիկյան նավթի գնման հնարավորությունը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը դիտարկում է ամերիկյան նավթի գնման հնարավորությունը։ «Նրանք իրենց նավթի մեծ մասը՝ մոտ 40%-ը, ստանում են այս տարածաշրջանից», – ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Իրանը։ «Նրանք համաձայնել են, նրանք ցանկանում են նավթ գնել ԱՄՆ-ից», – հավելել է ԱՄՆ նախագահը։