Պետք է կառավարիչ, որը ռիլ չի անում, այլ նստում է ու գործ է անում․ Նարեկ Կարապետյան 

Մեզ, քանի որ գիտենք՝ ճիշտ ճանապարհով ենք գնում, չեն կարողանալու լռեցնել: Այս մասին ապրիլի 19-ին Արտաշատում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Հարգելի հայրենակիցներ, ովքեր սպա են, համազգեստ են կրում, մենք ձեզ հարգում ենք, մենք ձեզ սիրում ենք, մենք գիտենք՝ ոնց է ձեր մեծ մասը մեզ վերաբերվում։ իմացեք, որ մեզ համար չենք անում, դա … Read more

«Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը

Ապրիլի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Արտաշատ քաղաքում, որտեղ Օգոստոսի 23 փողոց 43 հասցեում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը։ Գրասենյակի բացմանը կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը իր խոսքը սկսեց Հայաստանի պատմական մայրաքաղաք Արտաշատի հազարամյակների պատմության մասին ակնարկից՝ շեշտելով, որ արտաշատցիներին անհնար է վախեցնել։ Խոսելով Արարատի մարզում առկա խնդիրների մասին՝ Նարեկ Կարապետյանը նշեց, … Read more

Պետք է փակենք քաղաքական հետապնդումների, ռեպրեսիվ կալանքների էջը. Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրավունքի և հենց իրավունքի գերակայությունը պետք է հանդիսանա արժեհամակարգ»,-ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։ «2025 թվականի հունիսի 17-ից հետո Սամվել Կարապետյանի դեմ սկսված քաղաքական հետապնդումը հանրության մեծամասնությանն ապացուցեց, որ իշխանությունը դատարանների անկախություն չի հանդուրժում։ Անտեսվեցին նույնիսկ ընտրական երաշխիքները: Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և … Read more

Եթե ՔՊ-ն խոսում է մեզ չգրանցելու մասին, նշանակում է՝ վստահ են, որ չեն հաղթելու. Նարեկ Կարապետյան

Այսքան ժամանակ այս իշխանությունը մի բան է խոսք տվել ու արել, հետո կասենք, թե դա ինչն է, մնացած ամեն բան, ինչ խոսք են տվել՝ չի կատարվել։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։  «Երբ ասում են՝ «պատերազմի եռագլուխ կուսակցություն», ես ուզում եմ ասել, որ պատերազմի 300 հազար գլուխ … Read more

Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ գրավն է կիրառված՝ 4 մլրդ դրամ

Սամվել Կարապետյանը վճարել է ավելի քան 10 միլիոն դոլար գրավ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դատարանի դահլիճից։ «Գրավի չափը աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ… 4 միլիարդ դրամ», – ասել է գործարարի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հակակոռուպցիոն դատարանի մոտից քիչ առաջ բերման է ենթարկվել 17 քաղաքացի – Live News

Հակակոռուպցիոն դատարանի մոտից քիչ առաջ բերման է ենթարկվել 17 անձ։ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության … Read more

Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման է ենթարկվել 17 անձ. ՆԳՆ

Այս րոպեներին Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է բարերար, գործարար Սամվել Կարապետյանի հերթական դատական նիստը: Դատարանի բակում են նաև բարերարի աջակիցները և կողմնակիցները: Ինչ-որ պահի լարված իրավիճակ ստեղծվեց դատարանի մոտ և ոստիկանները սկսեցին քաշքշել Կարապետյանի աջակցելու եկածներին: ՆԳՆ-ից քիչ առաջ հայտնեցին, որ Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման է ենթարկվել 17 անձ:

Դատարանի բակում քաշքշոց է սկսվել քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ)

Հակակոռուպցիոն դատարանի բակում իրավիճակը լարված է. քաշքշոց է սկսվել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։ Ոստիկաններն սկսեցին քաղաքացիներին բերման ենթարկել։ Նշենք, որ այսօր շարունակվում է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը, որն ընդհատվել էր ապրիլի 15-ին։ Դատարանի բակում են հավաքվել Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ։ Այստեղ են նաև ոստիկանական մեծ ուժեր։  News.am-ի տեսանյութը

Սամվել Կարապետյանը եկավ դատարան – Live News

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ ապրիլի 15–ին առաջին նիստն էր, որը հետաձգվեց։   

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից նախօրեին ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Երկու բերման ենթարկվածներն էլ ազատ են արձակվել, Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից: Հիշեցնենք՝ ապրիլի 16-ի առավոտյան «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի բոլոր գրասենյակներում իրականացվել են խուզարկություներ և շուրջ 15 անձ բերման են ենթարկվել։