Ինչո՞ւ 44-օրյայի զոհվածների անվանական ցուցակը չի հրապարակվում. Նարեկ Կարապետյանը՝ Վիլեն Գաբրելյանին

10 Օգոստոսի, 2026 «Մեր հասարակության մեջ կա մեծ դիսկուրս, և բազում անգամ բարձրացվել է այդ հարցը։ Կարծում եմ, որ պետք է տեղի ունենա Ձեր հանձնաժողովի կողմից, այն հանձնաժողովի կողմից, որտեղ Դուք կընտրվեք նախագահ, վերջին ութ տարիների ընթացքում Արցախի պաշտպանության, Հայաստանի պաշտպանության համար զոհված բոլոր մեր հայրենակիցների՝ Արցախից և Հայաստանից, անվանական, նկարներով ներկայացում հանրությանը և պետական … Read more

«Ուժեղ Հայաստան»-ի 13 աջակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ տեղեկանալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախապես հայտարարված նախընտրական քարոզարշավի անցկացման վայրի … Read more

Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան 

  «Վաղը՝ ժամը 16:00-ին, Վաղարշապատի՝ Էջմիածնի դատարանում տեղի է ունենալու մի անօրինակ բան։ Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում, և պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը որպես մեղադրյալ հրավիրվել է դատարան։ Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի, մեր հայրենակիցների հետ մենք կլինենք … Read more

Նրանք դեռ պետք է կարողանան խլել, որ հանձնեն․ Սամվել Կարապետյանը՝ ՀԷՑ-ը պետականացնելու մասին 

«Նրանք դեռ պետք է կարողանան խլել, որ հանձնեն։ Դրա համար գոյություն ունեն դատարաններ՝ Հայաստանի դատարաններ, միջազգային դատարաններ։ Մենք հիմա պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ։ Եվրոպական դատարաններում քայլ-քայլ գնում ենք առաջ։ Մենք ունենք արբիտրաժի որոշում, որը արգելում է իրենց ցանկացած գործողություն այդ ակտիվի նկատմամբ»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ … Read more

ՔՊ-ն չի կարող չընտրել․ դա ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ պարտավորություն․ Աննա Գրիգորյան 

«Նրանց ընտրությունը ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ ուղիղ պարտավորություն։ Կա նաև Սահմանադրական դատարանի որոշում, և իրենք, ըստ էության, չեն կարող չընտրել։ Կարող են մեկ անգամ չընտրել, կարող են այլ զարգացումներ լինել, բայց այն, որ քաղաքական մեծամասնության ուղիղ պարտավորությունն է ապահովել համապատասխան ձայներ, որպեսզի ընդդիմադիր ուժը ևս ունենա փոխնախագահի կարգավիճակ, դա ուղղակի փաստ է։ … Read more

Ես առաջարկում եմ՝ ԱԺ պատգամավորը բացահայտի իր առնչությունը հայտնի ֆեյք կայքի հետ․ Արամ Վարդևանյան 

«Այս ամբիոնից և այս նիստերի դահլիճում գործում է հետևյալ կանոնը․ վիրավորական արտահայտությունները թույլատրելի չեն։ Վիրավորական արտահայտությունները թույլատրելի չեն։ Եկեք երրորդ անգամ ընդգծենք՝ վիրավորական արտահայտությունները թույլատրելի չեն։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ Ազգային ժողովի պատգամավորը, որը, օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ելույթների տրամաբանությամբ երդվել է, ոտքի է կանգնել, օրհներգի ժամանակ ձեռքը դրել է սրտին, բա ինչի՞ համար … Read more

Եթե մարզային այցի ժամանակ հայտնվում ենք այլ երկրի տարածքում, մեղավորը դուք եք․ պատգամավորը՝ ՔՊ-ականին 

«Այսօր ուզում եմ անդրադառնալ այս ամբիոնից հնչող, ամենահաճախ հնչող հարցին այս երեք օրերի ընթացքում, որին հատուկ շեշտադրում տվեցին պարոն Ալեքսանյանը, պարոն Եղոյանը։ Ի՞նչ է հայրենիքը, որո՞նք են հայրենիքի սահմանման չափորոշիչները։ Ես, իհարկե, կպատասխանեմ՝ մեր պատկերացմամբ ի՞նչ է հայրենիքը, որոնք են մեր չափորոշիչները, բայց եկե՛ք մի հատ հասկանանք՝ որոնք են հայրենիքի սահմանման ձեր չափորոշիչները։ Օրինակ՝ հայոց … Read more

Մանդատը դուք ստացել եք ժողովրդից, ոչ թե գործադիրից՝ օգտագործման հրահանգով․ Մխիթարյանը՝ ՔՊ-ին 

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը մի շատ հետաքրքիր նախադասություն ունի, որտեղ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Իսկ այդ գաղափարը կարող է կյանքի կոչվել մեկ հիմնարար սկզբունքով։ Այն է՝ իշխանությունների տարանջատումը։ Օրենսդիր, գործադիր և դատական՝ երեք ճյուղեր են, և երեքն էլ պետք է լինեն անկախ, չպետք է ծառայեն միմյանց, այլ պետք է վերահսկեն միմյանց, որովհետև հենց … Read more

Հասկանում եմ՝ բոլորդ զզվել եք այս իշխանությունից, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով․ Սամվել Կարապետյան 

Երբ կգա օրը, ես ասել եմ՝ մենք կասենք մեր լուրջ խոսքը: Ես հասկանում եմ, որ բոլորդ հոգնել եք, զզվել եք այս իշխանությունից, ուզում եք մեկ օր շուտ ճանապարհել իրենց, մենք էլ ենք արդեն հոգնել ու զզվել, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով, դրա համար մենք չենք տանելու մեր երկիրը ցնցումների: Այս մասին լրագրողների … Read more

Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր․ Սամվել Կարապետյան 

Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր, այսինքն՝ 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում էր, իրեն հովանավորներ էր ման գալիս: Այս մասին լրագրողների հետ զրույցում, իր գործով դատական նիստից առաջ ասաց Սամվել Կարապետյանը: Լրագրողի հարցին՝ Փաշինյանը հայտատարել է, որ հասցնելու է այն վիճակին, որ զրկի Ձեզ բարեգործություն անելու հնարավորությունից, ինչպե՞ս կմեկնաբանեք … Read more