Նրանք դեռ պետք է կարողանան խլել, որ հանձնեն․ Սամվել Կարապետյանը՝ ՀԷՑ-ը պետականացնելու մասին 

«Նրանք դեռ պետք է կարողանան խլել, որ հանձնեն։ Դրա համար գոյություն ունեն դատարաններ՝ Հայաստանի դատարաններ, միջազգային դատարաններ։ Մենք հիմա պայքարում ենք իրենց ապօրինությունների դեմ։

Եվրոպական դատարաններում քայլ-քայլ գնում ենք առաջ։

Մենք ունենք արբիտրաժի որոշում, որը արգելում է իրենց ցանկացած գործողություն այդ ակտիվի նկատմամբ»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ՀԷՑ-ը պետականացնելու մասին հայտարարություններին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment