Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր․ Սամվել Կարապետյան 

Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր, այսինքն՝ 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում էր, իրեն հովանավորներ էր ման գալիս: Այս մասին լրագրողների հետ զրույցում, իր գործով դատական նիստից առաջ ասաց Սամվել Կարապետյանը:

Լրագրողի հարցին՝ Փաշինյանը հայտատարել է, որ հասցնելու է այն վիճակին, որ զրկի Ձեզ բարեգործություն անելու հնարավորությունից, ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, Սամվել Կարապետյանը պատասխանել է.

«Բարեգործություն արել եմ, անում եմ և անելու եմ, որովհետև ես դա անում եմ Հայաստանի համար, հայ ժողովորդի համար, ամբողջ հայության համար և ոչ ոք չի կարող ինձ զրկել այդ ցանկություններից»,-նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment