ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր որևէ կերպ չմեկնաբանեց Ադրբեջանից հնչող այն հայտարարությունները, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատարձակումը բացառված է։
«Որևիցե մեկնաբանություն չեմ կարող անել. կարող եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են այնտեղ, իրենց հետ կապված աշխատանքներ ենք տարել, տանելու ենք անընդմեջ։ Դրա համար ինչքան ժամանակ պահանջվի՝ անելու ենք»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը հավելեց՝ Ադրբեջանի հետ փորձելու են լուծումներ գտնել, որ գերիները վերադառնան։
«Դա մի հարց է, որի հետ կապված այլ կարծիք չկա ու չի եղել երբևիցե»,- ասաց նա։