ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԱԺ-ից։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները: Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ ԱԺ նախագահի` Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին:

4 հետախուզվող է հայտնաբերվել oպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվել։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 26-ին բաժին է ներկայացել 29-ամյա մի երիտասարդ: Նա 2023 թ. հոկտեմբերի 24-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խմբի կազմում անձի առևանգման և զենքի գործադրմամբ ավազակության մեղադրանքներով. խափանման միջոցը՝ … Read more

Կարծում եմ` Հայաստանում պետք է ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույcwւմ նշեց՝ ինքը կարծում է, որ դատական համակարգում պետք է ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտ «Շարունակելու ենք բարեփոխումները, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների տրամաբանության մեջ: Կարծում եմ, որ Հայաստանում պետք է ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտ, որը նաև դատական համակարգի օրգանական, շատ ուղիղ կապը կստեղծի հանրության հետ»,- ասաց Փաշինյանը:   Նիկոլ Փաշինյանը միաժամանակ … Read more

Չկա եկեղեցի-պետություն հակամարտություն. կա եկեղեցու իշխանությունն ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում. Փաշինյան

Չկա եկեղեցի-պետություն հակամարտություն. կա եկեղեցու իշխանությունն ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում, և մենք թույլատրելի և օրինական բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար, այսօրվա ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը և 10 եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ հայտարարություն էին … Read more

Իրազեկում․ Փոփոխություններ են կատարվել ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման կարգում

ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում այսուհետ կարող են ստանալ նաև մինչև 1944 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք․ փոխհատուցումը կտրամադրվի անկանխիկ եղանակով։  Iravaban.net-ը տեղեկանում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Հիշեցնենք, որ ավանդատուն կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի … Read more

Կամո Ցուցուլյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քրեական ոստիկանության ծառայողների հետ

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հունվարի 26-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Կամո Ցուցուլյանն իր խոսքում ընդգծել է, որ խորհրդակցության առանցքային նպատակը աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպումն է. մշտապես նոր մարտահրավերների առնչվող Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններում բարեփոխումները պետք է ծառայեն բացառապես իրենց … Read more

Մայիսի 4-ը ոչ աշխատանքային օր կլինի. այդ օրը կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը

Այս տարվա մայիսի 4-ի աշխատանքային օրը կտեղափոխվի ապրիլի 18, որը շաբաթ է: ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացրած որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստի ժամանակ։ Որոշման ընդունման պատճառը Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի անցկացումն է։ «Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել … Read more

Մայիսի 4-ը այս տարի ոչ աշխատանքային կլինի, այն կփոխարինվի ապրիլի 18-ին

Այս տարի  մայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինի, այս մասին որոշումը ընդունվեց այսօր անցկացված Կառավարության նիստում։ Մայիսի 4-ին Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի(ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով ներկայություն։ Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու … Read more

Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 17 հարց է, որից 15–ը չի զեկուցվում

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 29-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 17 հարց, որից չի զեկուցվում 15-ը: Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը. – Աշխատանքային օրը տեղափոխելու մասին, – Մարզիկներ Դանիել Մելիքի Աղբալյանին, Ֆինն Կասպեր Ադամ Էվարտ Ստենլիի Գերագուսյանին, Վադիմ Արսենի Հարությունյանին և Վահան Վարդանի Բիչախչյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից … Read more

Baku tv-ն հեռարձակում է «Արևմտյան Ադրբեջանի խրոնիկա» հաղորդաշարը՝ Հայաստանը ներկայացնելով ադրբեջանական հող

«Baku TV» հեռուստաալիքը Ադրբեջանի առաջատար հեռուստաալիքներից է։ Այն շատ ակտիվ է Հայաստանի դեմ վտանգավոր քարոզչական խոսույթներ տարածելու գործում։ Իրենք ունեն հատուկ հաղորդաշար, որը կոչվում է «Արևմտյան Ադրբեջանի խրոնիկա»։ Այն եթեր է դուրս գալիս 2023 թվականի հունվարի 30-ից, այսինքն՝ արդեն 3 տարի, շաբաթական առնվազն մեկ անգամ պատրաստում են տեսանյութեր ադրբեջաներեն, անգլերեն, երբեմն նաև ռուսերեն լեզուներով, որտեղ … Read more